Ինքնաճանաչման ճանապարհին՝ փափուռի


Հայ ժողովրդի մի շարքպարանմուշներում և երգպարերում բացահայտվել են այն պարամիջոցները, որոնց շնորհիվ ժողովուրդը պայքար էր մղում չար ուժերի դեմ:Ծափերը -- ծափ, ծապ, ծապ տալը նաև չար ոգիների դեմ պայքարի, նրանց վախեցնելու միջոցներ էին: Միև նույն ժամանակ ձեռքերի ափերով կատարվող ծափերը հանդիսանում են արտահայտիչ շարժումներ -- ժեստեր, որոնցով մարդիկ ցուցադրում են իրենց ուրախ կամ վշտալի ներքին հոգեվիճակը: Մեծ դեր են խաղում նաև ափերով հարվածների նմանակող ֆունկցիաները, օրինակ զենքերով հարվածների, այլ զանազան առարկաներով հարվածների նմանակումները և այլն:Փափուռի անվանումը հեշտությամբ է բացատրվում, քանի որ նրա բովանդակությունը լիովին համընկնում է հար արմատի նշանակության հետ, հետևաբար նաև ոտ զարնել պարաքայլի բովանդակության հետ:

Փափառա - նշանակում է. 1. ծեծ, 2. մանրում, փշրում, 3. խիստ պատժում, 

4. հարված ֆիզիկական և բարոյական առումով, 5. աղետ, պատուհաս:

Այսպիսով ոտքի հարվածները կարող են լինել.

ա. ֆիզիկապես նմանակող շարժումներ. տրորել, հարվածներ հասցնել, մանրել, ծեծել:

բ. տեղի ունեցած աղետի հետևանքով նմանակող խորհրդապաշտական ժեստերով բարոյական հարվածները փոխանցող:

Поиск по этому блогу